Մարիամ Ղազանչյանը կներկայացնի «Մարսել» նոր մոնոներկայացումը
Մարտի 8, 9, 11 և 12-ին դերասանուհի Մարիամ Ղազանչյանը Մոսկվայի Պ. Ֆոմենկոյի արվեստանոցում հանդես կգա «Մարսել» մոնոներկայացմամբ: Բեմադրությունը, ինչպես նաև բեմական ֆանտազին իրականացրել է Հակոբ Ղազանչյանը: Սա Մ. Ղազանչյանի թվով երրոդ մոնոներկայացումն է: Այս մասին տեղեկացանք Երևանի Պատանի Հանդիսատեսի մամլո բաժնից:
«Մարսել» մոնոներկայացման հիմքում լեգենդար ֆրանսիացի երգչուհի Էդիտ Պիաֆի դառը ապրումներն են: Երգչուհուն տանջում է իր սիրեցյալ Մարսել Սերդանի ողբերգական մահը: Ներկայացման ընթացքում հնչում է 12 երգ Է. Պիաֆի երգացանկից: Նշենք, որ «Մարսել» մոնոներկայացման երևանյան առաջնախաղը կկայանա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում: Փառատոնը այս տարի կանցկացվի ապրիլի 3-8-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին