Orange-ի նոր անակնկալը կինոմանների համար
Քիչ առաջ «Մոսկվա » կինոթատրոնում Orange-ը հայտարարեց նոր ծառայության` Orange Կինոյի մեկնարկի մասին։
Ծառայության շնորհիվ այսուհետ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները կկարողանան շաբաթվա ցանկացած օր հրավիրել կինո իրենց ընկերներից մեկին` վճարելով միայն մեկ տոմսի արժեքը։
«Արդեն մեկ տարի գործունեություն ծավալելով Հայաստանում` Orange-ը հանդես է եկել հիմնականում երաժշտական նախաձեռնություններով։ Իսկ այսօր`գարնան առաջին օրը, մենք անակնկալ ենք մատուցում նաև կինոմաններին։ Այսօր սկիզբ է առնում Երևանի « Մոսկվա» կինոթատրոնի և Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի հետ երկարաժամկետ համագործակցություն, որն անկասկած կաշխուժացնի կինոյի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում։ Orange Կինոյի շնորհիվ այսուհետ շաբաթվա բոլոր օրերը կինոյի օրեր են լինելու»,-ողջույնի խոսքում նշեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։
Բրունո Դյութուան նաև տեղեկացրեց, որ ամբողջ աշխարհում նման ծառայությունը հասանելի է. Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Լեհաստանի և Լյուքսեմբուրգի բնակիչների համար։ Միայն Լյուքսեմբուրգում ընդամենը երկու ամսում 6000-ից ավելի տոմսեր են վաճառվել, այսինքն 6000x2։
Orange-ի Մարքետինգի տնօրեն Արամ Մկրտչյանի փոխանցմամբ, ընկերության նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Orange-ի բաժանորդների և հատկապես երիտասարդ բաժանորդների համար ֆիլմի տոմսի գինը շատ հաճախ խոչընդոտ է իրենց հետաքրքրող ֆիլմը դիտելու համար։
Խոչընդոտ, որն այլևս հաղթահարված է։
«Ցանկացած ֆիլմ ավելի լավն է դառնում, երբ այն մենակ չես դիտում։ Ահա թե ինչու մենք նախաձեռնեցինք Orange Կինոն, որը մեր բաժանորդներին թույլ է տալու միշտ երկուսով գնալ կինո։ Ծառայությունից կարող են օգտվել Orange Խոսենք, Ամեն ամիս և Բիզնես ծառայությունների բաժանորդները շաբաթվա ցանկացած օր` օրական մեկ անգամ։ Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել kino բառը 5555 կարճ համարին, ստանալ ծածկագիրը, որը նույն օրն իսկ պետք է ներկայացնել Երևանի Մոսկվա կամ Գյումրիի «Հոկտեմբերյան» կինոթատրոնների տոմսարկղ և ստանալ այդ օրը ցուցադրվող ցանկացած ֆիլմի երկու տոմս»,- նշեց Արամ Մկրտչյանը։
«Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանը ողջունելով իրենց համագործակցությունը, նշեց, որ հայ հանդիսատեսի համար սա իսկապես մեծ նվեր է և անակնկալ։
Նշենք, որ Orange Խոսենքի բաժանորդները ծառայությունից օգտվելու համար պետք է հաշվին ունենան նվազագույնը 2000 դրամ։ Տոմսի արժեքը` 1500 դրամը գանձվելու է հեռախոսի հաշվեկշռից։
Orange Կիոնոն Երևանում հասանելի է Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդների համար արդեն այսօրվանից, իսկ Գյումրիում այն կմեկնարկի հաջորդ շաբաթ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա