Մկրտիչ Մինասյան. «Մարտի 1-ից հետո իշխանություններն ամեն ինչ արեցին հասարակությունում պառակտումը մեղմացնելու համար»
«Հրապարակ»-ի հետ զրույցում մարտի 1-ի իրադարձություններին և դրանց հաջորդած ժամանակահատվածին է անդրադարձել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: «Կարծում եմ` մարտի 1-ից հետո իշխանություններն ամեն ինչ արեցին, որ պառակտումը, որ կար հասարակության մեջ մեղմացվի: Նախ` քաղբանտարկյալներ կոչվածները կամ, այսպես ասենք` ովքեր մեղավոր էին այդ իրադարձությունը հրահրելու և կազմակերպելու մեջ, նրանց բացարձակ մեծամասնությունն այսօր ազատված են:
Կարծում եմ` դա իշխանությունների բարի կամքի դրսևորումներից մեկն էր: Ավելին` երկխոսության պատրաստ լինելը»,-ասել է նա:
Լրագրողի այն հարցին, թե մարտի 1-ի արյան մեղավորներին չպարզած ու պատժի չենթարկած իշխանությունը կարո՞ղ է ընտրություններում հաջողություն ունենալ` Մկրտիչ Մինասյանը պատասխանել է. «Իսկ կարո՞ղ են նրանք, ովքեր հրահրում էին անմեղ մարդկանց` թշնամանքի բեռ լցնելով բոլորի ուսերին ու ուղեղներում, հնարավո՞ր է, որ նորից շարունակեն իրենց գործունեությունը: Ես էլ հակադարձ հարցն եմ տալիս»: Անդրադառնալով ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերին` պատգամավորը նշել է, որ ՀՀԿ-ի ծրագրերը կլինեն իրատեսական և ոչ ցուցափեղկային հայրենասիրությամբ լեցուն: Ինչպես որոշ ուժեր, օգտագործելով իրենց հնարավորությունները, օգտվում են, այսպես ասած, ամբոխավարության մեթոդներից. «Մենք ավելի պատասխանատու ենք ժողովրդի առաջ»,-ասել է պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում