Իլհամ Ալիևը` Հարավային Կովկասի ժառանգական դիկտատոր. Իրանական օրաթերթ
Ադրբեջանի իշխող ռեժիմը Հարավային Կովկասի տարածաշրջանի ժառանգական դիկտատորներից է, որն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ծավալված ժողովրդական հուզումներից և հակաամերիկյան տրամադրություններից:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «Քեյհան» օրաթերթը:
Իրանական օրաթերթը, քննադատելով Ադրբեջանի իշխանություններին` նաև նշում է, որ ս.թ. մարտի 9-ից մինչև նոյեմբերի 22-ը ադրբեջանցի զինծառայողները ԱՄՆ ԶՈՒ ցամաքային և ծովային ուժերում ռազմական ուսում կստանան:
Հիշեցնենք, որ իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ`օրերս Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Հասան Գոլին նշել էր. «Ադրբեջանում հեջաբի արգելման մասին որոշումը առաջացրել է բնակչության ճնշող մեծամասնության դժգոհությունը, Իլհամ Ալիևի համար նույնպես կարելի է կանխատեսել այն ճակատագիրը, ինչին արժանացան Եգիպտոսի և Թունիսի դիկտատորները»:
Իսկ իրանցի մեկ այլ փորձագետ Նասեր Համռանգն էլ նշել էր, որ Ադրբեջանը սուլթանական երկիր է, այնտեղ իշխանությունը ժառանգաբար անցնում է հորից որդուն, ինչպես Իրանում էր Շահի օրոք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները