Նաիրա Զոհրաբյան. «Ես վստահ եմ, որ «Ժառանգությունը» վայր չի դնի իր մանդատները»
«Կապիտալ» թերթին տված հարցազրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության հետ կապված վերջին զարգացումներին, մասնավորապես նշել է. «Ես միանշանակ պատկանում եմ այն քաղաքական գործիչների թվին, որոնք բացարձակապես վստահ են, որ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը երբեք և ոչ մի պարագայում իր պատգամավորական մանդատները չի դնի։ Ես խորհուրդ կտամ, որ որևէ մեկը չկասկածի նրանց քաղաքական և, ինչու չէ, նաև կենցաղային պրագմատիզմին։ …Ես վստահ եմ, որ այդ ակցիան միանգամյա ակցիա է, և ես միանշանակ համոզված եմ, որ ոչ ամսի 6-ին, ոչ էլ սեպտեմբերին կամ հոկտեմբերին «Ժառանգությունը» որևէ լուրջ քայլի չի գնա և վայր չի դնի իր մանդատները, քանի որ դա բացարձակապես չի բխում նրանք քաղաքական և կենցաղային պրագմատիզմից։ Ես համոզված եմ՝ մանդատների վայր դնում տեղի չի ունենա մինչև այս խորհրդարանի լիազորությունների ավարտը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում