Ստորագրվել է եռակողմ հուշագիր
Քիչ առաջ ՎիվաՍել –ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն ստորագրեցին համագործակցության եռակողմ հուշագիր` նվիրված «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ»-ի 2010թվականի մրցանակաբաշխությանը։
Ծրագրի ֆինանսական աջակցությունը` 22մլն դրամ, այս տարի ևս ստանձնել է ՎիվաՍել –ՄՏՍ-ը։
ՎիվաՍել –ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր խոսքում նշեց, որ ՏՏ զարգացումը մեր երկրի համար մրցունակության ամրապնդման լուրջ գործոններից է և ոլորտի հետագա զարգացման համար պետք է անել ամեն հնարավորը։
«Ձգտում ենք բարձրացնել մեր մրցունակությունն այս ոլորտում: Շատ կարևոր է, որ երբ երկիրը, պետությունը, ժողովուրդը ուզում է հասնել զարգացման որոշակի մակարդակի, և դրա ցուցանիշը պետք է լինի տնտեսական մրցունակության ցուցանիշը, այլ ոչ թե` ուժի»,- իր խոսքում ասաց Ռայլֆ Յիրիկյանը:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի փոխանցմամբ, այս մրցանակաբաշխության շնորհիվ մեր երկրի հեղինակությունը կբարձրանա ամբողջ աշխարհում։ Նա նա հիշեցրեց, որ 2009 թվականի մրցանակակիրն է եղել Intel ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրեթը (Craig Barrett)։
«Մրցանակի հիմնական առաքելությունը և փիլիսոփայությունն այն է, որ մեր երկիրը հայտարարելով ՏՏ առաջնահերթություն` մեծարում է աշխարհում այն բացառիկ մարդկանց, որոնք ներդրում են ունեցել այս ոլորտում»,- ասաց Հ. Մուսաելյանը:
«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ»-ի այս տարվա հաղթողը դեռ չի որոշվել, մեկ երկու ամսից ներկայացված հինգ թեկնածուներից հայտնի կդառնա հաղթողի անունը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանն իր խոսքում նշեց, որ նմանատիպ մրցանակները ոչ միայն նպաստում են Հայաստանի վարկանիշի բարձրացմանը ՏՏ ոլորտում, այլ նաև լուրջ խթան է հայ մասնագետների առաջխաղացման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա