Դպրոցներում գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 21-ից
Հանրապետության հանրակրթական դպրոցներում 3-11-րդ դասարանների աշակերտների համար գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 21-ից:
Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ ԿԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աղբյուրի փոխանցմամբ, 3-11-րդ դասարանների աշակերտների համար գարնանային արձակուրդները կտևեն մինչև մարտի 27-ը ներառյալ։
Համաձայն «Միջնակարգ և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2010-2011 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» 2010-2011 ուսումնական տարում արձակուրդները առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները նույնպես կտրամադվի մարտի 21-ից 27-ը ներառյալ:
Կրթության պետական կառավարման և տարածքային կառավարման լիազորված մարմիններն իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների սահմանված արձակուրդների ժամկետներում կարող են կատարել փոփոխություններ` նախապես համաձայնեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ: