ՎիվաՍել-ՄՏՍ-ն ներկայացրեց 21.6 Մբիթ/վրկ արագությամբ HSPA+ ցանցը` Երևանում
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է HSPA+ տեխնոլոգիայի շնորհիվ մատուցվող ծառայությունների տեսականու ընդլայնման մասին` առաջարկելով Երևանի տարածքում մինչև 21.6 Մբիթ/վրկ ներբեռման արագություն ապահովող սարքեր: Ներբեռնման` համապատասխանաբար 14.4 Մբիթ/վրկ և 21.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» և «ՄՏՍ կոնեկտ E1820» անլար մոդեմները հասանելի են ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:
Տեղեկատվության համաձայն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը աշխատանքներ է իրականացնում Հայաստանի մարզերում ևս HSPA+ ցանցը հասանելի դարձնելու ուղղությամբ: Աստիճանաբար, HSPA+ ցանցը կընդլայնվի` ներառելով երկրի բոլոր շրջանները: Երևանում մինչև 21.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող` HSPA+ (Evolved HSPA) ցանցը ծավալվում է վերբեռնման մինչև 50 Մբիթ/վրկ և ներբեռնման մինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4-րդ սերնդի/LTE ցանցի ընդլայնմանը զուգընթաց: «HSPA+ և LTE ցանցերի ստեղծման հարցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի վճռականությունը պայմանավորված է սպառողին բջջային լայնաշերտ ծառայությունների առավելություններից օգտվելու հնարավորություն ընձեռելու ցանկությամբ: Այսօր մենք ներկայացրեցինք ևս երկու USB մոդեմ` սպառողին թույլ տալով լիարժեք օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Երևանում հասանելի 3.5G ցանցի հնարավորություններից: Միևնույն ժամանակ, HSPA+ ցանցին զուգահեռ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնում է նաև 4G ցանցը»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Տվյալների անլար փոխանակման և առավել մեծ արագությունների` սպառողների շրջանում պահանջարկի աճին զուգընթաց, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի մեծացնել առաջարկվող անլար սարքերի տեսականին` նպաստելով իր հաճախորդների շրջանում HSPA+ և 4G ցանցերի շնորհիվ բջջային տվյալների փոխանցման ծառայություններից օգտվողների թվի աճին:
4G/LTE ցանցի գործարկումը ընկերության` HSPA և HSPA+ տեխնոլոգիաների վրա հիմնված դեռևս չգերազանցված 3.5G ցանցի տրամաբանական շարունակությունն է:
Հիշեցնենք, որ LTE տեխնոլոգիայի կոմերցիոն գործարկումը Երևանի տարածքում տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 20-ին, այս պահի դրությամբ հասանելի է աշխարհի ընդամենը մի քանի երկրում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա