Ադրբեջանական իշխանություններին ինտերնետի «վտանգը» սարսափեցնում է
Ադրբեջանի Արանի շրջանում, որի մեջ են մտնում անցյալ գարնանը Քուռ գետի վարարումների հետևանքով հեղեղումներից ամենաշատը տուժած Սաբիրաբադի և Իմիշլիի շրջանները, վերջին երկու օրերին ինտերնետը գործում է միայն գիշերային ժամերին, այն էլ` սահմանափակ: Բնակիչների տեղեկացմամբ, ինտերնետը անջատելու որոշումը Բաքվից է գալիս:
«Մուսավաթ» կուսակցության Սաբիրաբադի շրջանային կառույցի նախագահ Ազեր Իսմայիլը «Բիզիմ յոլ» թերթին հայտնել է, որ դա պայմանավորված է շրջանում հասարակական ակտիվության աճով: Նրա խոսքով, ինտերնետի սահմանափակումները շրջանում սկսվել են մեկ ամիս առաջ, այն բանից հետո, երբ պետական կառույցների շենքերի պատերին «կաշառակերների շենք» բովանդակությամբ գրություններ են հայտնվել:
«Շրջանում բնակչությունն ակտիվացել է: Նրանք ավելի բարձրաձայն են պահանջում իրենց իրավունքները: Շրջանում բողոքի ակցիաներ են ընթանում: Բնակչությունն օգտվում է սոցիալական ցանցերից` շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ինտերնետով տարածելու համար: Ինտերնետը Բաքվից անջատելը ցույց է տալիս, որ իշխանությունը խիստ անհանգստացած է: Իշխանությունը նման կերպ վարվել է, երբ Սաբիրաբադում հունվարի 31-ին բնակչությունը նշել է Ադրբեջանի հանրապետության հիմնադիր Ռասուլզադեի ծննդյան օրը»,- ասել է մուսավաթական գործիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան