Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը 9-րդ տուրում անկասելի էին
Կատարի մայրաքաղաք Դոհայում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիի» 9-րդ տուրում Էլինա Դանիելյանն սպիտակներով առավելության հասավ Մարթա Ֆիերոյի նկատմամբ և 7,5 միավորով կրկին վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը` 2-րդ տեղում ընթացող Մարի Սեբագին գերազանցելով 1 միավորով: Վերջինս կարողացավ կոտրել Նանա Ձագնիձեի դիմադրությունը և պոկվել Համփի Կոներուից, ով 6 միավորով հաստատվել է երրորդ հորիզոնականում: Համփին, ի դեպ, միավորը կիսեց Սյու Յուհուայի հետ:
Հաշվետու տուրում Լիլիթ Մկրտչյանը, իր հերթին, պարտության մատնեց Ժու Չենին և այժմ 4 միավոր արդյունքով 7-8-րդ տեղերն է բաժանում Մարթա Ֆիերոյի հետ: Բաթհույագ Մոնղոնթուլն առավելության հասավ Պիա Կրամլինգի նկատմամբ, իսկ Մայա Չիբուրդանիձե-Անտուանետա Ստեֆանովա պարտիայում արձանագրվեց ոչ-ոքի:
9-րդ տուրից հետո Նանա Ձագնիձեն 5 միավորով 4-րդ տեղում է: Նրան 4,5-ական միավորով հաջորդում են Պիա Կրամլինգն ու Մայա Չիբուրդանիձեն: Բաթհույագ Մոնղոնթուլն իր ակտիվում ունի 3,5 միավոր և առայժմ զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Սյու Յուհուան և Անտուանետա Ստեֆանովան վաստակել են 3-ական միավոր, իսկ Ժու Չենը 2,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Այսօր կայանալիք 10-րդ տուրի շրջանակներում Էլինա Դանիելյանը կխաղա Պիա Կրամլինգի հետ: Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը Համփի Կոներուն է:
Էլինա Դանիելյան-Մարթա Ֆիերո 1:0
1. Nf3 g6 2. g3 Bg7 3. Bg2 Nf6 4. O-O O-O 5. d4 d6 6. c4 c6 7. Nc3 Qa5 8. h3 e5 9. e4 Nbd7 10. Re1 exd4 11. Nxd4 Ne5 12. Bf1 Be6 13. Nxe6 fxe6 14. Kg2 Rad8 15. Be3 c5 16. Qb3 Rd7 17. Rad1 a6 18. Be2 Qb4 19. f4 Nc6 20. Qxb4 cxb4 21. Na4 Nxe4 22. Bg4 Re8 23. Bb6 h5 24. Rxe4 hxg4 25. hxg4 Kf7 26. b3 Ree7 27. Re2 e5 28. Red2 Nd4 29. fxe5 dxe5 30. Bc5 Re8 31. Bxb4 b5 32. Nc5 Ra7 33. Ne4 Kg8 34. Bd6 bxc4 35. bxc4 Rb7 36. Rf1 Rc8 37. c5 Rf7 38. Rxf7 Kxf7 39. Rb2 Ke6 40. Rb7 Bf6 41. g5 Bd8 42. g4 Kd5 43. Nf6+ Ke6 44. Rg7 Nb5 45. Rxg6 Nxd6 46. Nh7+ Kd5 47. Rxd6+ Kxc5 48. Rd1 Rb8 49. g6 Kc6 50. g7 Be7 51. Nf8 1:0:
Լիլիթ Մկրտչյան-Ժու Չեն 1:0
1. c4 Nf6 2. Nc3 g6 3. Nf3 Bg7 4. e4 d6 5. d4 O-O 6. h3 e5 7. d5 Nh5 8. Nh2 Qe8 9. Be2 Nf4 10. Bf3 f5 11. O-O a5 12. Be3 Na6 13. a3 Bd7 14. b3 b6 15. Rb1 Nc5 16. Qc2 Qf7 17. Bxc5 bxc5 18. Kh1 Rfb8 19. Rb2 Ra6 20. Rfb1 Rab6 21. Nf1 Qf6 22. Ng3 Bf8 23. Na2 fxe4 24. Bxe4 Qd8 25. b4 axb4 26. axb4 cxb4 27. Nxb4 Qc8 28. Nc6 Rxb2 29. Rxb2 Rxb2 30. Qxb2 Qa8 31. Kh2 h5 32. Nf1 Kh7 33. Ne3 h4 34. Qb1 Be8 35. Ng4 Nh5 36. Qd1 Kg7 37. Qf3 Qc8 38. Qc3 Kh7 39. Qe3 Nf4 40. g3 hxg3+ 41. fxg3 Nh5 42. Qg5 Kg7 43. Nd8 Qa8 44. Ne6+ Kg8 45. Bxg6 Qa2+ 46. Kg1 Qa1+ 47. Kg2 Qa2+ 48. Nf2 Bxg6 49. Qxg6+ Ng7 50. Ng5 1:0:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան