Իրանի ԱԳ նախարար. Ատոմային ռումբի ստեղծումը հակասում է իսլամի սկզբունքներին
Իրանի իշխանությունները բազմիցս նշել են, որ միջուկային զենք ստեղծելը հակասում է իսլամի սկզբունքներին և Իրանը հավատարիմ է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի սկբունքներին:
Այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ` «Եվրանյուզ»-ին տված հարցազրույցում նշել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
«Արևմուտքը մեկ հայտարարում է, որ Իրանը մեկ տարի հետո միջուկային զենք կունենա, այնուհետև հայտարարում է, թե երկու կամ երեք: Այդ ամենն արվում է, որպեսզի վախեցնեն տարածաշրջանի երկրներին»,-նշել է Սալեհին:
Հիշեցնենք, որ Սալեհին մինչ ԱԳ նախարարի պաշտոնի նշանակվելը ղեկավարում էր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը: