Վաշինգտոնն անհանգստացած է Թուրքիայում լրագրողների ձերբակալություններից
Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ամենօրյա հարցուպատասխանի ժամանակ հերթական անգամ հնչեցրել է պաշտոնական Վաշինգտոնի մտահոգությունը Թուրքիայում տեղի ունեցող լրագրողների ձերբակալությունների առնչությամբ:
Այս մասին հայտնում է թուրքական «Cumhuriyet» օրաթերթը:
Աղբյուրի համաձայն` Քրոուլին մասնավորապես ասել է հետևյալը. «Հանրության առջև հայտնում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, խորապես մտահոգիչ է: Ծավալվող իրադարձությունների մասով շարունակում ենք կապ պահպանել թուրք իշխանավորների հետ: Ուշի ուշով հետևելու ենք այդ խնդիրներին: Շարունակելու ենք մարդու իրավունքների ամենամյա մեր զեկույցում տեղ հատկացնել մամուլի ազատությանը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ընթացող «Էրգենեքոն»-ի գործով դատավարության շրջանակներում սկսվել է լրագրողների ձերբակալությունների և նրանց բնակարանների խուզարկումների մի ամբողջ շարք: Մեկնարկը եղավ փետրվարի 14-ին, երբ թուրքական ոստիկանությունը կալանավորեց «Odatv» լրատվական կայքի ղեկավար կազմին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան