Սինոփսիս Արմենիան կազմակերպում է հինգերորդ IT CUP ֆուտզալի առաջնությունը
Մարտի 5-ին կմեկնարկի արդեն 5 րդ IT CUP ֆուտզալի մրցաշարը, որն ամեն տարի անցկացվում է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների միջև: Մրցաշարն այս տարիների ընթացքում ընդլայնել է մասնակից թիմերի քանակը՝ 16 ից հասնելով 28 ի: Այս տարի մասնակիցների շարքում կլինեն նաև հեռահաղորդակցության և լրատվական ընկերությունների ՏՏ ստորաբաժանումների թիմեր:
Այս մասին հայտնում են Սինոփսիս Արմենիա ընկերության մամուլի ծառայությունից:
IT CUP ֆուտզալի մրցաշարը դարձել է ավանդական և կազմակերպվում է 2007 թվականից: Մրցաշարի անցկացման գլխավոր նպատակն է խթանել ակտիվ և առողջ ապրելակերպը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների շրջանում, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Հայաստանի ՏՏ մասնագետներին ծանոթանալ և իրական կյանքում շփվել միմյանց հետ:
Առաջնությունը կտևի շուրջ 2 ամիս, որի ընթացքում մասնակից 28 թիմերի միջև 100 խաղ տեղի կունենա: Խմբային փուլից հետո յուրաքամչյուր խմբի 7 մասնակիցներից 4-ը կանցնեն 1/8 եզրափակիչ:
«Առաջնության անցկացման գաղափարը ծագեց, երբ մտածում էինք Հայաստանի ՏՏ ընկերությունները միավորելու և ակտիվ ու առողջ ապրելակերպի գաղափարը տարածելու մասին: Որոշեցինք ֆուտբոլային մրցաշար կազմակերպել, քանի որ ֆուտբոլը Հայաստանում ամենասիրված սպորտաձևերից մեկն է: IT CUP ֆուտզալի առաջնության հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծացավ, որ այս տարի առաջին անգամ մասնակիցների շարքում ընդգրկվեցին նաև ոչ ՏՏ ընկերությունների՝ VivaCell-MTS-ի, Beeline-ի, Epress.am-ի, ՏՏ թիմեր: Մենք մտածում ենք նաև առաջիկայում այլ մրցաշարեր կազմակերպելու մասին», - ասում է IT CUP ֆուտզալի առաջնության նախաձեռնող, կազմկոմիտեի նախագահ և բոլոր տարիների խաղերի ակտիվ մասնակից Արմեն Թադևոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է