Վանես Մարտիրոսյանը գարնանը երկու մենամարտ կանցկացնի
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին միջինքաշային կարգում հեռանկարային մարզիկ Վանես Մարտիրոսյանը, ով ծնունդով աբովյանցի է, այս տարվա գարնանը երկու մենամարտ կանցկացնի: Մարտի 19-ին կանադական Մոնրեալում նա 10 ռաունդանոց մենամարտում ուժերը կչափի մեքսիկացի Էռնանդեսի հետ, իսկ արդեն ապրիլի 23-ին 12 ռաունդանոց մարտում կհանդիպի մեկ այլ մեքսիկացու` Սաուլ Ռոմանի հետ` առաջին միջինքաշային կարգում «WBC Silver»-ի կոչման համար: Մարտիրոսյան-Ռոման մենամարտը, ինչպես տեղեկացնում է allboxing.ru-ն, տեղի կունենա ԱՄՆ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան