Голос Армении. «Հանուն ժողովրդավարության թքե՞լ հայրենիքի վրա»
Голос Армении-ն գրում է, որ երբ ՀԱԿ համակորգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց` «Սերունդները մեզ չեն ների, եթե մենք ժողովրդավարություն հաստատենք Ղարաբաղի գնով», «Ժամանակ» ամերիկամետ թերթը շտապեց մեղադրել ՀԱԿ-ին, որ վերջինս պատրաստ է հրաժարվել ժողովրդավարությունից և ԲՀԿ-ի հետ մեկտեղ ձուլվել ռեժիմին` հայրենիքի պաշտպանության հարցում:
Իսկ ահա ՀՀՇ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը վստահ է, որ առաջնայինը ժողովրդավարությունն է, այն կլուծի բոլոր խնդիրները և´ հայ-թուրքական սահմանի բացումը և ԼՂ հարցը: «Խնդիրը նրանում է, թե ինչպե՞ս կլուծի»,- նկատում է «Голос Армении»-ին և նշում, որ տերպետրոսյանական գործիչները փաստացի «մեսիջներ» են ուղարկում արտաքին ուժերին այն մասին, որ եթե վերջիններս օգնեն իրենց կրկին գալ իշխանության, իրենք շատ ավելի զիջող կլինեն Արցախի և հայ-թուրքական հարցում, քան ներկայիս իշխանություններն են: «Հանուն ժողովրդավարության Արցախի վրա թքելու» Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցրած թեզին համամիտ չէ նաև Ժիրայր Սեֆիլյանը: Վերջինս ընգծել է, որ Արցախի հարցում նման հայտարարություններն անթույլատրելի են, որովհետև մեր ժողովրդի համար հայրենիքը միշտ սրբություն է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում