Բիզնես` գունավոր հեղափոխությունների հաշվին
«Հայոց աշխարհն» անդրադառնում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչի հայտարարություններին եւ նշում, որ նրա ուղարկած մեսիջները՝ ակտիվացման անհրաժեշտության մասին, չպետք է որեւէ մեկին զարմացնեն։ «Այդպիսին է ժամանակակից ժողովրդավարությունը, որը XXI դարում դառնում է քաղաքական շանտաժի, անկախ պետությունների ներքին գործերին միջամտության, փարիսեցիական շահարկումների առարկա։ … Նրանց բոլոր գործողություններն ունեն մի ընդհանուր գիծ. դրանք ենթադրում են արեւմտյան տերությունների, հատկապես ԱՄՆ-ի միջամտություն (հաճախ՝ բավական կոպիտ) այլ պետությունների քաղաքական գործընթացներին, եւ այդ միջամտությունը շատ հաճախ կիրառվում է հեղափոխական հիմնական խնդրին հասնելու՝ կառավարող ռեժիմը փոխելու նպատակով։
Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին պետք է վերաբերվել հանգիստ, որպես ինչ-որ բնական ու անխուսափելի բանի։ Պետք է ոչ թե մեկուսանալ աշխարհից, այլ բացատրել սեփական ժողովրդին ու աշխարհին, թե ինչ երեւույթի հետ նրանք գործ ունեն, կասեցնել մեզ խորթ արժեքներ վաճառողների մուտքը սեփական տուն, նրանց դեմ կիրառել իրական քաղաքացիական պաշտպանություն, բայց գլխավորը՝ լուծել մարդկանց հանապազօրյա խնդիրները՝ չփոխարինելով դրանք սին խոստումներով»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում