Նոր փաստեր Թամամյանի գործունեությունից
«Հրապարակն» անդրադառնում է քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանին` նշելով, որ նրա պաշտոնաթողությունից հետո նորանոր ինֆորմացիաներ են հասնում: Մասնավորապես` որ Թամամյանը մի շարք քրեական գործեր իր ուզած հունով է շեղել: Նշվում է դրանցից մեկը` Գավառ քաղաքում տեղի ունեցած հրազենային հարձակման գործը, որից տուժողը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել եւ դեռ չի ապաքինվել, իսկ գործն ուղարկվել էր արխիվ: Թերթը նշում է, որ հանցագործները Թամամյանի պաշտոնաթողությունից հետո անհետացել են:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում