Կայացավ «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը
Այսօր Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը:
Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության PR մենեջեր Ռուզան Ապրեսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» մրցույթն անց է կացվում արդեն 2-րդ անգամ և այսօրվա մրցույթին մասնակցում է 3 թիմ` Պոլիտեխնիկ, Ռեբոտեք, Թիմ ԻՔՍ:
Չնայած որոշ տեխնիկական խնդիրների, 3 թիմերի մասնակիցները 30 րոպեների ընթացքում ներկայացրեցին ռոբոտի իրենց մոդելը: Մասնակիցների պատրաստած ռոբոտները իրարից տարբերում էին թենիսի գնդակներն ու հյութի տարաները և դասկարգում դրանք համապատասխան փոսիկներում:
Ներկայացվող ռոբոտները պետք է համապատասխանեին նաև հետևյալ չափորոշիչներին՝ քաշը` մինչև 4,5 կգ, լայնություն` 25 x 25սմ, բարձրություն` անսահմանափակ:
Երեկ կայացած «Գծին հետևող ռոբոտ» և այսօր տեղի ունեցած «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» մրցույթների հաղթող թիմերի անունները հայտնի կլինեն մի քանի ժամ անց:
Նշենք, որ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) մրցույթների գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է