Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցին այս տարի կմիացվի ևս 450 դպրոց
Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցին մինչև 2012 թվականի գարնանն արդեն միացված կլինի ևս 450 դպրոց:
Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթական ծրագրերի կենտրոնի «Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներ /ՏՀՏ/» ենթածրագրի ղեկավար Ժաննա Ադրեասյանը:
Նա նշեց, որ Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցին դպրոցների միացման աշխատանքները կիրականացվեն այս տարի և կավարտվեն 2012 թվականի գարնանը: «Դպրոցները ընդհանուր ցանցին միացնելու աշխատանքներն այս տարի չենք հասցնի ավարտել, դրանք կավարտենք հաջորդ տարի, քանի որ ցանցին այս տարի միացվելու են հեռավոր գյուղերի դպրոցները: Իսկ հեռավոր գյուղերում տեխնիկական խնդիրները լուծելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ»,- ասաց նա:
2012 թվականին Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցին միացված կլինի 1394 դպրոց:
Նշենք, որ այս տարի հունվարին հանրապետության ևս 300 նոր դպրոց միացվել էր Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցին: Այս պահին Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին միացված է հանրապետության 944 դպրոց, այդ թվում Երևանի բոլոր դպրոցները: Հիշեցնենք, որ 2010 թվականին Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցին միացած էր 644-դպրոց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է