Մահացել է Իրանի առաջին կին ֆիզիկոսը` հայուհի Ալենուշ Տերյանը
Մարտի 6-ին 90 տարեկան հասակում մահացել է Իրանի փայլող աստղ և առաջին կին ֆիզիկոս Ալենուշ Տերյանը:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերի 9-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրում տեղի էր ունեցել Ալենուշ Թերյանի մեծարման երեկոն: Ալենուշ Տերյանը ծնվել է 1920թ. Թեհրանում: 1947թ. ավարտել է Թեհրանի համալսարանը: Այնուհետև ուսումը շարունակել է Սորբոնի համալսարանում: 1966թ. ընտրվել է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, իսկ երեք տարի անց նշանակվել` Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ամբիոնի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ: Արևային ֆիզիկայի աստղադիտարանի հիմնադրման գործում մեծ է հայուհի Ալենուշ Տերյանի ներդրումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան