Ամերիկաբնակ հայերը դատական կարգով պահանջ են ներկայացրել ԱՄՆ կենտրոնական բանկ
Ամերիկաբնակ մի խումբ հայեր դատական կարգով պահանջ են ներկայացրել Միացյալ Նահանգների կենտրոնական բանկ` հրապարակելու թուրքական իշխանությունների կողմից ցեղասպանության ժամանակ հայերից խլված ոսկեղենի և ունեցվածքի ընդհանուր արժողության ցանկը: Այս մասին իրազեկում է թուրքական «Gazeteport» լրատվական կայքը:
Նման հայցադիմում ներկայացրած հայերն իրենց նախնիների բռնազավթված ունեցվածքի հրապարակման պահանջ են ներկայացրել` օգտվելով երկրի կենտրոնական բանկից ազատորեն տեղեկություն ստանալու մասին օրենքի ընձեռած հնարավորությունից:
Նախնական տվյալներով` թուրք իշխանավորները 1915-ին հայերի ունեցվածքից 8.130.000 դոլար, որպես թուրքական ոսկի, ի պահ է տրվել գերմանական «Reichs» բանկում: Այնուհետև` առաջին աշխարհամարտից հետո, Վերսալյան պայմանագրով այդ միլիոններն անցել են ԱՄՆ-ին ու դաշնակից երկրներին: