Facebook-ն ավելի թանկ է , քան «Լուկօյլ»-ը
General Atlantic ներդրումային ընկերությունը Facebook սոցիալական կայքը գնահատել է 65 մլրդ դոլար:
Ի դեպ, այս նույն ընկերությունը մտադրված է ձեռք բերել Facebook-ի 2.5մլն արժողությամբ արժեթղթերը, որոնք կազմում են ընդհանուր փաթեթի 0.1%-ը:
Facebook-ը , սակայն, նման գործարքի համաձայնություն դեռևս չի տվել:
Այս մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները:
Նշենք, որ տարեսկզբին Digital Sky Technologies ներդրումային ընեկրությունը և Goldman Sachs բանկը սոցիալական կայքը գնահատում էին 50 մլրդ դոլար:
Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի խոշորագույն մասնավոր նավթային ընկերությունը՝ «Լուկօյլ»-ը, գնահատվում է 62 մլրդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա