Հայաստան-Ռուսաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:00-ին տեղի կունենա Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը: Նախօրոք հայտարարվել էր, որ խաղի տոմսերը վաճառքում կհայտնվեն մարտի 10-ից, սակայն, ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, վաճառքն սկսվել է այսօրվանից` «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում: Մեկ անձին չորսից ավելի տոմս չի վաճառվելու: Տոմսերը գնելիս անձնագրի առկայությունը պարտադիր է:
Հիշեցնենք, որ արևմտյան տրիբունայի մեկ տոմսն արժե 7000 դրամ: Արևելյան տրիբունայի մեկ տոմսի համար երկրպագուները պետք է վճարեն 5000, իսկ հյուսիսային ու հարավային տրիբունաների տոմսի համար` 3000 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են