Ռենտգեն-սքան սարքավորումները վտանգավոր են առողջության համար
Վերջին շրջանում մի շարք երկրներ որոշում են կայացրել ռենտգեն-սքան սարքեր տեղադրել մարդաշատ վայրերում, այդ թվում նաև օդանավակայաններում ու մետրոյում:
«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշենկոն հանդես է եկել զգուշացմամբ, որ այդ նորմի կիռարումը կտրուկ կավելացնի օնկոհիվանդների քանակը Ռուսաստանում. համապատասխան հայտարարությամբ փաստաթուղթն արդեն հրապարակվել է կառույցի կայքէջում:
Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, Օնիշենկոն զգուշացրել է, որ սարքերի տարածումը պետք է ապահովի նաև դրանց անվտանգ կիռարման գործառույթները: Եվ ընդհանրապես անթույլատրելի է այսպես կոչված թաքնված սքանավորումը, քանզի միաժամանակ այն կարող է ճառագայթել մի քանի անձանց, այդ թվում նաև հղիներին ու երեխաներին:
«Ռոսպոտրեբնադզոր» - առաջարկում է տեղեկացնել քաղաքացիներին ճառագայթման չափաքանակի մասին, ինչպես նաև այն, թե ինչպես սքանավորումը կարող է անդրադառնալ նրանց առողջության վրա ու ստանալ համաձայնություն.
«Ուղևորները պետք է տեղեկացված լինեն, որ սկանավորման համար նախատեսված հզոր տեխնոգեն սարքերը վտանգ են պարունակում իրենց առողջության համար»,- ընդգծվում է փաստաթղթում: Հենց այս պատճառով էլ ընդհանրապես պետք է բացառել սքանավորումը մետրոյում, որովհետև անհնար է ստանալ բոլոր ուղևորների համաձայնությունը :
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է