Ստ. Գրիգորյան. «ԼՂ կարգավորման գլխավոր ձևաչափը շարունակում է մնալ Մինսկի խումբը»
«Առավոտ»-ի հետ զրույցում «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն, անդրադառնալով Սոչիում երեք նախագահների հանդիպմանը, ասել է, որ այնուամենայնիվ, Մինսկի խումբն այսօր շարունակում է մնալ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների գլխավոր ձևաչափը: «Պարզ է, որ Ռուսաստանը, որը ևս համարում է, որ Մինսկի խումբը գլխավոր ձևաչափն է, այդուամենայնիվ, փորձում է ինչ-որ չափով նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել` ցույց տալու համար, որ իր դերն ու ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա բավականին մեծ է նույնիսկ ՄԽ ձևաչափի շրջանակներում»,-նշել է քաղաքագետը: Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ` ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում համատեղվում են երեք գերտերությունների շահերը` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, վերջինս, ըստ էության, ՄԽ-ում Եվրամիության դիրքորոշումն է ներկայացնում: Գերտերությունների շահերի համատեղմամբ հակամարտության կարգավորման հարցում հնարավոր է ավելի օբյեկտիվ լուծում գտնել, որովհետև եթե ամեն ինչ թողնվի ՌԴ-ի հույսին, ապա ըստ քաղաքագետի` հայտնի չէ, թե դա ինչով կավարտվի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում