Արագ սննդի հսկաները գրոհում են Ասիան
McDonald's-ը կորցրեց աշխարհում ամենատարածված ռեստորանային ցանց լինելու իր տիտղոսը, որը համառորեն պահում էր վերջին տարիներին: Արագ սննդի Subway ցանցը , The Wall Street Journal-ի տվյալներով, աշխարհով մեկ ամենից շատ կետեր ունեցող ընկերությունն է ճանաչվել: 2010թ-ի վերջին Subway-ն ունի 33749 վաճառքի կետ, իսկ նրա հիմնական մրցակից McDonald's-ն ընդամենը 32737: Թեպետ միայն ԱՄՆ-ում վաճառքի կետերի քանակով ընկերությունը McDonald's-ին հետևում էր թողել դեռևս ինը տարի առաջ:
Subway-ը, որն ԱՄՆ սահմաններից դուրս առաջին ռեստորանը բացել է Բահրեյնում 1984թ-ին, տարեկան շուրջ 4.7 մլրդ դոլար եկամուտ է ապահովում: Ընդհանրապես ամերիկյան արագ սննդի հսկաները` նույն Subway-ը, McDonald's-ը և Starbucks-ը վաղուց են ձգտում իրենց տիրապետությունը հաստատել Ասիայում և, օրինակ, նշվածներից վերջինը մտադիր է առաջիկայում եռապատկել իր սրճարանների քանակը Չինաստանում, իսկ Subway-ը մինչև 2020թ-ը ծրագրում է ԱՄՆ սահմաններից դուրս վաճառքի կետերը հասցնել ամերիկյան թվաքանակին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա