Ռուբեն Մեհրաբյան. «Պատերազմի վերսկսումն այս պահին հավանական չէ…»
«Կապիտալ» թերթին տված հարցազրույցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն, անդրադառնալով մարտի 5-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը, մասնավորապես նշել է. «Սոչիի հանդիպումը կարևոր էր հետևյալ առումներով. նախ՝ այն ամրագրեց, որ բանակցային գործընթացը շարունակվում է, երկրորդ՝ կողմերը պարտավորություն են ստանձնում շարունակել բանակցային գործընթացը, որը նշանակում է, որ փակվում է պատերազմի վերսկսման հավանականության հնարավորությունը՝ անկախ այն բանից, որ ադրբեջանական կողմը գրեթե ամեն օր հանդես է գալիս ռազմաշունչ հայտարարություններով։ …Կարևոր հանգամանքն այն է, որ այդ հանդիպմամբ վերահաստատվեց, որ գործընթացն ընթանում է Մինսկի խմբի շրջանակներում, չնայած որ հանդիպումը տեղի է ունեցել եռակողմ ձևաչափով։ … Հարցը մի օր կլուծվի, բայց կլուծվի այն ժամանակ, երբ որ հարցի լուծումը կհասունանա, և որ այդ լուծմանը պատրաստ կլինեն թե՛ հակամարտության կողմերը և թե միջնորդները, որոնք արդեն եկած կլինեն մի ընդհանուր հայտարարի։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում