«Ակօս» շաբաթաթերթը ներառվել է Թուրքիայի խորհրդարանի արխիվում
Ստամբուլում հրատարակվող «Ակօս» երկլեզու (թուրքերեն, հայերեն) շաբաթաթերթը, որի հիմնադիր-խմբագրապետը եղել է պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքը, սկսել է արդեն մուտքագրվել Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) գրապահոց: Դա հնարավոր է դարձել քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» (ԽԺԿ-BDP) կուսակցության պատգամավոր Ուֆուք Ուրասի նախաձեռնության շնորհիվ:
1996-ի ապրիլից հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի տպաքանակը հասնում է հինգ հազարի:
«Milliyet»-ի տեղեկացմամբ` «Ակօս»-ն ամենապահանջված պարբերականն է Ստամբուլի հայկական համայնքում: Նշվում է, որ այժմ ԹԱՄԺ-ի գրապահոցում արխիվացնում է «Ակօս»-ի` 2006-ից այս կողմ հրապարակված համարներն ամբողջությամբ: Ներկայումս շաբաթաթերթի խմբագրապետի աշխատանքներն իրականացնում է Ռոբեր Քոփթաշը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի