Ադրբեջանական բանակում կրկին զանգվածային բռնաբարության դեպք է գրանցվել
Ադրբեջանական բանակում սպաների կողմից զինվորների նկատմամբ ծեծն ու ջարդը, նրանց տարբեր խոշտանգումների և ստորացումների ենթարկելը բազմաթիվ հանցագործությունների պատճառ է դարձել: Բանակում անցկացված մոնիթորինգները ցույց են տալիս, որ հրադադարի ժամանակաշրջանում մահացած 3500 զինվորականների մեծ մասը կյանքից հեռացել է ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում առաջացած միջադեպերի պատճառով:
Այս մասին գրում է «Բիզիմ յոլ» թերթը:
Թերթը հայտնում է, որ Գյոգյոլի (Խանլարի) շրջանում տեղակայված զորամասերից մեկում փետրվարի 20-ին տեղի ունեցած արյունալի սպանդից երկու շաբաթ չանցած, երբ 7 զինվոր էր սպանվել, մի զարհուրելի դեպք էլ տեղի է ունեցել Գերանբոյի շրջանում տեղակայված զորամասերից մեկում: Զորամասի սպաներից մեկը տևականորեն բռնաբարել է զինվորներին:
Հայտնի դարձած տեղեկությունների համաձայն՝ զորամասի ավագ լեյտենանտ Անար Ազիզովը երկար ժամանակ զբաղվել է նորակոչիկ զինվորների արժանապատվությունը ստորացնելու գործով: Բռնաբարության ենթարկված զինվորն այդ մասին պատմել է իր ծառայակից ընկերներին: Պարզվել է, որ ավագ լեյտենանտը զորամասում բռնաբարության է ենթարկել ևս 6 զինվորների:
Այս զինվորների ծնողները հարձակում են գործել զորամասի վրա: Զորամասի հրամանատարությունը անձնակազմի առաջ առերեսել է զինվորներին և ավագ լեյտենանտին: Զինվորները հաստատել են եղելությունը: Ավագ լեյտենանտն անմիջապես ձերբակալվել է: Բռնության ենթարկված զինվորները տեղափոխվել են տարբեր զորամասեր:
Թերթը գրում է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հրաժարվել է տեղեկություն հայտնել իր թղթակցին` մոտավորապես մեկ ամիս առաջ տեղի ունեցած այդ ամոթալի իրադարձության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան