«William Hill»-ը ուսումնասիրել է եվրոպական հանրության կարծիքը «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթի մասին
Այսօր արդեն «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթի մասնակից երկրներից շատերն ընտրել են իրենց ներկայացուցիչներին և համապատասխան երգը։
Հիշեցնենք, որ մրցույթը տեղի կունենա մայիսի 10-ին Դյուսելդորֆում։
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, «William Hill» բրիտանական բուքմեյքերական գրասենյակը վերջերս ուսումնասիրել է եվրոպական հանրության կարծիքը մրցույթի վերաբերյալ։
Նշենք, որ եվրոպական հանրությունը ֆինանսական ներդրում է կատարում այն երկրներում, որի մասնակցին սատարում և աջակցում է։
Գրասենյակի տվյալների համաձայն, այս տարի ամենից շատ ֆինանսական ներդրում կատարվել է նորվեգացի մասնակցի համար։
Այս առումով առաջին տեղում նորվեգիան է, երկրորդ տեղում՝ Ռուսաստանը, երրորդում՝ Էստոնիան։
Մրցույթի պաշտոնական կայքում նշված է, որ մրցույթի ֆավորիտների առաջին տասնյակում են նաև Գերմանիան, Դանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իռլանդիան, Հայաստանը և Հունաստանը։
Հիշեցնենք, որ այս տարի մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայանալիք «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին հանդես կգա «Boom-boom» երգով: Երգի երաժշտության հեղինակներն են Հայկ Հարությունյանը և Հայկ Հովհաննիսյանը , խոսքերը գրել է Սոսի Խանիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները