Warner Bros-ը սկսել է ֆիլմեր ցուցադրել Facebook-ում
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երեկվանից Warner Bros-ը սկսել է սեփական արտադրության ֆիլմերի ցուցադրությունը Facebook սոցիալական ցանցում: Մեկ ֆիլմի դիտման արժեքն ԱՄՆ-ում 3 դոլար է:
Առաջին ֆիլմը, որը Facebook սոցիալական կայքի օգտատերերը հնարավորություն ունեցան դիտել կայքի միջոցով, Քրիստոֆեր Նոլանի « Սև ասպետ»-ն էր:
Նշենք, որ համագործակցության առաջարկի հեղինակը Warner Bros ընկերությունն է: Իր հերթին ֆիլմերի հեռարձակման համար Facebook-ը ստանալու է եկամտի 30%-ը:
Ներկայում այս ծառայությունը հասանելի է միայն ԱՄՆ բնակիչների համար, ապագայում, սակայն, նախատեսվում է ընդլայնել ծառայության մատուցման աշխարհագրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է