Իրանական գազը կփոխանակվի հայկական էլեկտրաէներգիայով
Իրանի և Հայաստանի միջև կնքված նոր պայմանագրի համաձայն` իրանական մեկ խորանարդ մետր գազի դիմաց, Հայաստանն Իրանին կվերադարձնի 3 կիլովատ էլեկտրաէներգիա:
Այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Իրանի Գազի ազգային կազմակերպության գործադիր տնօրեն Ջավադ Օուջին:
Հիշեցնենք, որ հունվար ամսին Թեհրանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի և Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի միջև կայացած հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար ոչ մի խնդիր գոյություն չունի և ներկայում Իրանը Հայաստանում մոտ 10 խոշոր տնտեսական նախագծեր է իրականացնում և ներկայում իրականացվող էներգետիկ նախագծերին առաջիկայում պետք է նոր նախագծեր ավելացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա