Նիշանյանը դատապարտվեց 3 տարի 4 ամիս ազատազրկման
«Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքի տեղեկացմամբ` Թուրքիայի Սելչուկ շրջանի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Իզմիրի Շիրինջե գյուղում ապօրինի շինարարություն կատարելու համար հայազգի լեզվաբան, լրագրող, հրապարակախոս Սևան Նիշանյանին դատապարտել 3 տարի 4 ամիս ազատազրկման:
Բացի այդ դատարանի որոշմամբ` Նիշանյանը պետք է վճարի 160 լիրա տուգանք, այլևս իրավունք չունի զբաղեցնել հասարակական պաշտոն, ղեկավարել հիմնադրամ, արհմիություն կամ քաղաքական կուսակցություն, ինչպես նաև այսուհետ Նիշանյանը զրկվում է ընտրելու, ընտրվելու և այլ քաղաքացիական իրավունքներից:
Նշենք նաև, որ Նիշանյանը դեռ 2 շաբաթ առաջ Շիրինջե գյուղում ժայռից պատրաստված գերեզմանաքարի համար դատապարտվել էր 10 ամիս ազատազրկման :
Հիշեցնենք որ Թուրքական իշխանությունների որոշմամբ` Իզմիր նահանգի Սելչուկ շրջանի Շիրինջե գյուղում գտնվող տասնյակ շինություններ հայտարարվել են ապօրինի և ենթակա են քանդման: Քանդման ենթակա շինությունների ցանկում է ընդգրկված նաև Սևան Նիշանյանին պատկանող 16 շինություն, որոնք հյուրանոցային ծառայություններ են մատուցում և հայտնի են «Նիշանյանի տներ» անունով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին