Կֆինանսավորվի մասնագիտական փորձագիտական խորհուրդներում հաստատված 95 գիտական ծրագիր
ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօրվա ասուլիսում ամփոփեց «Գիտության և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային /թեմատիկ/ ֆինանսավորման մրցույթի արդյունքները:
Նա նշեց, որ մրցույթի երկրորդ փուլում գիտական փորձաքննության արդյունքում մասնագիտկան փորձագիտական խորհուրդներում հաստատվել է 95 գիտական ծրագիր: Նշենք, որ վերոնշյալ մրցույթը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարվել էր 2010 թ-ի հոկտեմբերի 20-ին:
Նա նշեց, որ մրցույթի պայմանների համաձայն մինչև 2 տարի տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվի 2-5 անձանցից բաղկացած գիտահետազոտական խմբերին` ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորման շրջանակներում` գիտության բոլոր բնագավառների մասնագիտություններով գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար: Նրա խոսքով, մրցութային ծրագրի համար հատկացված ընդհանուր գումարը կազմում է 686 մլն դրամ:
Գումարի մոտ 17 տոկոսը հատկացվել է ֆիզիկային, 12 տոկոսը` կենսաբանությանը, 8,5 տոկոսը` գյուղատնտեսությանը, 4,5 տոկոսը` բժշկագիտությանը, 4,5 տոկոսը` հումանիտար գիտություններին, 14-ը` հայագիտությանը և սոցիալական գիտություններին:
Ս. Հարությունյանի խոսքով, մրցույթի առաջին փուլում ներկայացվել էր 683 գիտական ծրագիր, որից երկրորդ փուլ չեն անցել 142-ը: Մրցույթի երկրորդ`գիտական փորձաքննութան փուլ անցել են 541 ծրագիր:
«Մրցույթի երկրորդ`գիտական փորձաքննության փուլին մասնակցել են հեղինակավոր գիտնականներ Հայաստանից և մոտ 80 գիտնական 13 այլ պետություններից՝ ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա, Իսպանիա, Բելառուս և այլն: Բոլոր փորձագետների հետ կնքվել էին պայմանագրեր, որոնցով սահմանվում էին փորձագետների իրավունքները և պարտականությունները, այդ թվում՝ լիարժեք գաղտնիության ապահովումը»,- հավելեց Ս. Հարությունյանը:
Գիտական փորձաքննության արդյունքում մասնագիտական փորձագիտական խորհուրդներում հաստատված 95 գիտական ծրագրին գիտահետազոտական խմբերին դրամաշնրոհները կսկվեն տրամադրվել այս մասին:
Իսկ առջևում մրցույթի 3-րդ փուլն է`արդյունքների բողոքարկման փուլը:
Նրա խոսքով, մրցույթի բողոքարկման փուլում բոլոր այն հեղինակներին, որոնք երկրորդ փուլը չեն անցել, նրանց ուղղարկվելու է համապատասխան գրություն, որտեղ նշված է լինելու նրանց հավաքած միավորը և անցողիկը միավորը: «Եթե նրանք ցանկություն ունենան կարող են բողոքարկել: Բողոքարկման համար դիմումները կընդունվեն երկու շաբաթ, որից հետ նոր կիրականացվի գիտական փորձաքննության փուլը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան