Голос Армении. Միացրե´ք տեսախցիկները «Ժառանգությունն» է գալիս
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության որոշ անդամների վերջին ցույցին, ինչպես նաև` մանդատից հավանական հրաժարումին` Голос Армении թերթը գրում է, որ ցույցի ժամանակ ոստիկաններին անթույլատրելիորեն սադրող «Ժառանգության» պատգամավորները պարզապես քաղաքական շոու են սարքել, ավելին` մանդատից հավանական հրաժարումն էլ ընդամենը քաղաքական ինտրիգ է:
Ըստ թերթի` Րաֆֆի Հովհաննիսյանը, վախենալով, որ «պլինտուսից էլ ցածր» վարկանիշ ունեցող իր կուսակցությունը խորհրդարանական մյուս ընտրություններում կարող է պարզապես դուրս մնալ, որոշել է փոքր-ինչ շանտաժի ենթարկել իշխանություններն, որպեսզի վերջիններս գործարքի մեջ մտնեն «Ժառանգության» հետ և խորհրդարանական տեղեր ապահովեն վերջինիս համար: Թերթի կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ չէր լինի գալիք խորհրդարանական ընտրություններում միանալ նաև ՀԱԿ-ի հետ, եթե վստահ լիներ, որ ՀԱԿ-ը կարող է խորհրդարան մտնել: Սակայն, այս վերջին հանգամանքին դեմ են «Ժառանգություն» կուսակցության այլ անդամները, քանի որ շատ լավ հասկանում են, որ ԼՏՊ-ի հետ միանալու դեպքում պատգամավորական մանդատ կստանա միմիայն Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում