Քաղաքական 16:06 10/03/2011

Ղարաբաղը և Թուրքիայի ցեղասպանական փորձերը

ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հոդվածը

Պատմության ընթացքում առնվազն երեք անգամ Թուրքիան փորձել և մինչ օրս փորձում է իրականացնել ցեղասպանական գործողություններ` Ղարաբաղի հայ բնակչության լիակատար բնաջնջման կամ բռնագաղթի ուղղությամբ: Հայաստանին նախապայմաններ առաջադրելու Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը, ներառյալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ճնշումներ գործադրելու քաղաքականությունը և Հայաստանից ցանկալի զիջումներ ստանալու ձգտումը, պատմական համատեքստի տեսանկյունից շատ արդիական է թվում և հղումները պատմական փաստերին, այս տեսանկյունից օգնում են լույս սփռել Ղարաբաղյան հարցի շուրջ «թուրքական ռազմավարության» ակունքների վրա:

Առաջին փորձ

Օսմանյան կայսրության սահմանների ընդլայնումը Կովկասի ուղղությամբ սկսվեց տասնվեցերորդ դարից: Թուրքական զորքերը դեպի Կասպից ծովի ափերը տանող ճանապարհին բազմիցս բախվեցին Արցախի (Ղարաբաղի) հայերի համառ դիմադրությանը և բազմիցս պարտություն կրեցին արցախահայերի կազմակերպված դիմադրությունից: 1725 թվականին սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հայերին բնաջնջելու հատուկ ֆեթվա (հրաման) արձակեց օսմանցիներին հաջող դիմադրություն կազմակերպած հայերի դեմ՝ հրամայելով սպանել բոլորին` մեղադրելով ռուսներին Կովկաս բերելու և օսմանցիների մուտքը դեպի Բաքու շրջափակելու համար: Ղարաբաղում հայերի կողմից գերի վերցված Սալեհ փաշայի վկայությունները խոսուն փաստ է դնում թուրքական սուլթանի` Ղարաբաղի հայերին գլխովին բնաջնջելու նպատակադրության մասին: Սալեհ փաշան խոստովանում է. «Սուլթանը հրամայել է բնաջնջել հայերին և ղզլբաշներին (շիաներ – Հ.Դ.), քանի որ ռուսաց ցարի զորքերը զավթել են Կասպից ծովի այդ ափը և մենք ստիպված ենք հարձակվել նրանց վրա: Մենք պետք է հեռացնենք հայերին, ովքեր կարծես սեպ լինեն մեր միջև: Մենք պետք է ոչնչացնենք մեր ուղու վրա հայտնված ցանկացած խոչընդոտ և բացենք ճանապարհը: Չլինեիք դուք` հայերդ, մենք վաղուց արդեն ոտք դրած կլինեինք հնուց ի վեր մեզ պատկանող Դերբենտ և Բաքու»: 18-րդ դարի այս փաստաթղթում մենք տեսնում ենք հայերի հանդեպ թրքական մոտեցման ծագումնաբանությունը, որոնց հետագայում Թուրքիան կմեղադրվի Ստամբուլի և թրքական Արևելքի միջև անմիջական կապը խափանելու մեջ: Կորցնելով հազարավոր զինվորներ և փաշաներ` ձախողվեց Ղարաբաղը միացնելու և օսմանյան ուժերն այնտեղ տեղավորելու սուլթանի և նրա դաշնակիցների փորձերը: Արցախահայերի դեմ Օսմանյան ցեղասպանության առաջին փորձը հաջողություն չունեցավ, բայց դա դեռ սկիզբն էր…

Երկրորդ փորձ

Ղարաբաղի հայ բնակչության ոչնչացման երկրորդ փորձը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանյան զորքերի կովկասյան տարածաշրջան ներխուժելուց հետո, երբ թրքական աջակցությամբ ստեղծվեց արհեստածին մի պետություն, որին երիտթուրքերը կնքեցին «Ադրբեջան» անվամբ: Այն հյուսիսային Իրանի նահանգներից մեկի անունն էր և հեռահար նպատակ կար վերջինս կցել նորաստեղծ Ադրբեջանի հանրապետությանը: Բայց սա թրքական պետություններ ստեղծելու օսմանյան նախագծի միակ օրինակը չէր: Սրան հաջորդեցին «Արազի հանրապետության» և «Հարավ-արևելյան կովկասյան ժողովրդավարական հանրապետության» հռչակումը, որպես քայլ` թրքական էքսպանսիային նպաստելու համար (նմանօրինակ քաղաքականության ժամանակակից օրինակ է 1974 թվականին թուրքական զորքերի ափհանումը Հյուսիսային Կիպրոսում և Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ստեղծումը): Օսմանյան բանակի կովկասյան արշավն ավարտվեց Բաքու քաղաքի գրավումով և 1918 թվականի սեպտեմբերի 15-ին քաղաքում մնացած հայ բնակչության դեմ իրագործված դաժան կոտորածներով: Բաքուն գրավելուց հետո Օսմանյան ուժերը նոր ռազմարշավ սկսեցին, այս անգամ «խաղաղեցնելու» հայաբնակ Ղարաբաղը: Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշան, ով 1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր իրագործողներից մեկն էր, հրամայեց իր զարմիկին` Ադրբեջանում թուրքական զորքերի հրամանատար Նուրի փաշային, «մաքրել Ադրբեջանը ռուսներից և հայերից` ապահովելու թուրքական տարածքային շարունակականությունը համար»: Այս հրամանից մեկ շաբաթ անց Թուրքիան ընդունեց իր պարտությունն Առաջին համաշխարհային պատերազմում: Օսմանյան բանակը իր վերջին պարտությունը Առաջին համաշխարհային պատերազ-մում կրեց հենց Ղարաբաղում, երբ դարանակալած հայ գյուղացիները հարձակվեցին Հադրութի շրջանի գյուղերի դեմ պատժիչ արշավ իրականացնող օսմանյան բանակի զորաջոկատի վրա և կոտորեցին մոտ չորս հարյուր թուրք զինվոր: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և Թուրքիայի նահանջը ձախողեց ցեղասպանության երկրորդ փորձը: Ավելի ուշ, ի հետևանք բոլշևիկյան և քեմալական համաձայնության, 1921 թվականին Ղարաբաղը բռնակցվեց Սովետական Ադրբեջանին:

Երրորդ փորձ

Չէի ցանկանա պնդել, որ ցեղասպանության երրորդ փորձը Ղարաբաղի հայերի բնաջնջման ուղղակի քաղաքականություն էր Թուրքիայի կողմից, սակայն Անկարայի լիակատար աջակցությունն Ադրբեջանին, վերջինիս կողմից մարդկության դեմ հանցագործութ-յունների իրականացման և հայ բնակչության արտաքսման փորձերը թույլ են տալիս պնդելու, որ Թուրքիան, ուղղակիորեն, ներգրավված էր Ղարաբաղում հայերի դեմ նոր ցեղասպանություն իրագործելու փորձի մեջ: Բավական է միայն ասել, որ թուրքական կանոնա-վոր բանակի հարյուրավոր զինվորներ և սպաներ, ներառյալ տասը գեներալ, ներգրավված էին հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողություններում: Կրկին Թուրքիան դարձավ պարտված կողմ, այս անգամ Ադրբեջանի հետ միասին` դառնալով Բաքվի ստորացուցիչ պարտութ-յունների պասիվ դիտորդը:
Հիմնվելով վերոհիշյալ փաստերի և արձանա-գրությունների վրա` կարող ենք պնդել, որ 1. Թուրքիան կանգնած է Ղարաբաղյան հարցի առաջացման հիմքում, երբ ստեղծեց ադրբեջանական պետությունը և փորձեց բռնակցել հայաբնակ տարածքը վերջինիս: 2. Բացահայտորեն աջակցելով Ադրբեջանին` Թուրքիան դարձավ Ղարաբաղյան հիմնախնդրի կողմերից մեկը:
Ղարաբաղյան հիմահարցում թուրքական միջա-մտությունն ու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ մղվող պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը Թուրքիային վերածեց ավելի շատ հիմնախնդրի, քան թե դրա հանգուցալուծման մասը: Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտության ոլորտում ներառում է հետևյալ բաղադրիչները` ռազմական միջամտության սպառնալիք, զինուժի ցուցադրություն, Հայաստանի նկատմամբ էներգետիկ և տրանսպորտային շրջափակում, ռազմական աջակցութ-յուն Ադրբեջանին, հակահայկական կոալիցիայի ձևավորմանն ու Հայաստանի տեղեկատվական մեկու-սացմանն ուղղված նախաձեռնությունների մշակում և իրականացում, միջազգային կազմակերպություններում ադրբեջանական շահերի բարձրաձայնում:
Մշտական ռազմական սպառնալիքներն ու լարվածություն առաջացնելու փորձերը, Հայաստանին տարածաշրջանային ու միջազգային քաղաքակա-նության մեջ շրջափակելու փորձերը ուղղակի սպառնալիք ստեղծեցին Հայաստանի և Ղարաբաղի համար: Հենվելով վերոհիշյալ փաստերի վրա, կարող ենք պնդել, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ թուրքական մոտեցումները (պատմական և ժամանակակից) որոշ առումով Ղարաբաղը վերածեցին թրքական ցեղասպանությունների իրականացման փորձադաշտի սուլթանական, երիտթուրքականների և քեմալականների/հանրապետականների կողմից: Ավելին, Օսմանյան Թուրքիայի կողմից ստեղծված ադրբեջանական պետությունը ժառանգեց ժողովրդա-գրական ինժեներիայի թուրքական կոդը, այսինքն` ցանկացած ազգային կամ փոքրամասնությանը վերաբերող խնդիր բռնի արտաքսման կամ զանգվածային սպանությունների միջոցով լուծելու եղանակը` այսպիսով ճանապարհ հարթելով «անվտանգ և ապահով» ազգային պետության ստեղծման համար: Թուրքիայի և Ադրբեջանի ազգային պետությունները ձևավորվել են ժողովուրդների բնաջնջումների ու բռնաճնշումների արդյունքում, և ապագայում այս հանգամանքները լուրջ հետևանքներ են ունենալու երկու պետությունների համար:
Եռակի ցեղասպանական փորձերը արցախա-հայության դեմ և Թուրքիայի պարտությունների փաստը պետք է որ պարզ ուղերձ հանդիսանա Անկարայի համար. Թուրքիան պետք է ընդունի հայերի և «Pax Ottomanica»-ի շատ ուրիշ ազգերի դեմ իրագործած ցեղասպանությունները, իսկ սեփական պատմության վերաշարադրումն անհրաժեշտությունը բխում է սեփական պատմության ու հիշողության հետ «զրոյական խնդիրներ» ունենալու հրամայականից, քանզի Realpolitik-ը լուծում չի հանդիսանում երկրի ներկայիս ազգային ու պետական ինքնությունների ճգնաժամերի հաղթահարման համար:
Այս պարագայում Թուրքիայի համար այլընտրանք չկա:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}