ԵԱՀԿ գործող նախագահը մարտի 17-ին կժամանի Հայաստան. Նա ծրագրել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ
ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, տեղեկացնում են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից: Երկրների կառավարությունների առաջնորդների ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Աժուբալիսը կքննարկի տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեությունը և ընդհանրապես, 2011-ի ընթացքում Լիտվայի առաջնահերթությունները:
Ըստ աղբյուրի, Աժուբալիսը ծրագրել է հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, Վրաստանի վարչապետի ու արտգործնախարարի, ինչպես նաև երեք պետությունների կուսակցությունների առաջնորդների ու քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ:
Տեղեկանում ենք նաև, որ Լիտվայի համար` ԵԱՀԿ նախագահության ընթացքում առաջնահերթ է լինելու ԵԱՀԿ տարածքում երկարատև հակամարտությունների լուծումը: Աժուբալիսն իր հանդիպումների ընթացքում կխոսի ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ ընթացող բանակցությունների, ԵԱՀԿ-ի հետ համագործակցության մասին:
Մարտի 13-ին և 14-ին Աժուբալիսը կլինի Բաքվում, մարտի 15-ին և 16-ին` Թբլիսիում, իսկ մարտի 17-ին և 18-ին` Երևանում: Նա նաև հանդես կգա մամլո ասուլիսով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան