Փրկեա գոնե աներևույթ Bentley-ներից
«168 ժամը» գրում է, որ հատկապես վերջին տարիներին հաճախ են գնահատականներ հնչում այն մասին, որ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները սերտաճել են իշխանական, օլիգարխիկ համակարգին: Ի ապացույց նշվածի, թերթը տեղեկացնում է, որ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վերջերս Bentley մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել իր սանիկից: Ապա թերթը ներկայացնում է հարցազրույց Կճոյանի հետ ու նկատում է, որ վերջինիս տված պատասխանները առանձնապես չէին տարբերվում հայաստանյան միջին վիճակագրական օլիգարխի պատասխաններից: Մասնավորապես, ի պատասխան հարցին` արդյոք այդ նվերը հանձնվելո՞ւ է եկեղեցուն, սույն հոգեւորականը պատասխանել է. «Աղջիկ ջան, դա քո ի՞նչ գործնա, քո ինչ գործնա իմ անձնական կյանքի մեջ ես մտնում: Թերթը նշում է, որ այս մեքենայի գինը տատանվում է 180-200 հազար դոլարի սահմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում