ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը Հայաստանում է
Այսօր ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության ռազմավարության և կարողությունների կառուցման բաժնի տնօրեն Դեյվիդ Աչոարենային և կրթական ծրագրերի պատասխանատու Մեգումի Վատանաբեին:
Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Կիրակոսյանը կարևորել է նշված ծրագիրը, որի իրականացման համար որպես պիլոտային երկրներից մեկը ընտրվել է Հայաստանը: Կողմերն արժևորել են ծրագրի շրջանակներում մշակվող կարողությունների կարիքների գնահատման մեթոդաբանությունը, որը նպատակաուղղված է լինելու կրթական ծրագրավորման և կառավարման ոլորտում ազգային ինստիտուցիոնալ և կազմակերպչական կարողությունների գնահատման աջակցմանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի և ազգային հանձնաժողովների միջև համագործակցության խնդրին` շեշտելով վերջիններիս կարևորությունը կազմակերպության նպատակներին հասնելու գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան