Արդեն վարկ է ստացել վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների 60 վարորդ
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր կառավարության նիստում հայտնեց, որ այսօրվա դրությամբ արդեն վարկ է ստացել վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների 60 վարորդ, հատկացվել է շուրջ 70 մլն դրամի վարկ:
Հիշեցնենք, որ առանց տոկոսադրույքի վարկային միջոցները վերոնշյալ ավտոմեքենաների սոցիալապես անապահով վարորդներին հատկացվում են իրենց ավտոմեքենան Հայաստանում գրանցելու և մաքսային վճարը մուծելու համար։
Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, վարկեր ստանալու համար հերթագրված է ևս 1800 վարորդ: Վարչապետը հույս հայտնեց, որ նրանց թիվը կավելանա։