Ազգային գրապալատում 30-ականներին լույս տեսած հոդվածներ են պահպանվել
Ազգային գրապալատի տնօրեն Հովհաննես Բեքմեզյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանի Ազգային գրապալատը ստեղծվել է 1922թ.-ին և մինչ այժմ հանդիսանում է մեր հանրապետությունում տպագիր նյութերի, ազգային մատենագիտության, գրքագիտության և ողջ հրատարակչական արտադրանքի պահպանության ազգային կենտրոնը:
Նա նշեց, որ գրապալատում հավաքվել է 1920թ.-ից հետո Հայաստանում, Սփյուռքում լույս տեսած գրքերի, պարբերականների, տպագիր նյութերի ազգային անձեռնամխելի ֆոնդերի կենտրոն:
Իսկ գրապալատի նմուշները ոչ օգտագործվում են և ոչ էլ սպասարկվում, այլ պահպանվում են ապագա սերունդների համար:
Բացի այդ, Հ. Բեքմեզյանն ասաց, որ ազգային գրադարանը ևս հավաքում է հրատարակված գրականության, տպագիր մամուլի ազգային անձեռնամխելի ֆոնդ: Բայց եթե Ազգային գրադարանում 30-ականներին լուս տեսած թերթերում հոդվածները չեն պահպանվել, ապա Գրապալատում դրանք չեն ոչնչացվել ու կան մինչ օրս:
Բանախոսը վերջում նշեց, որ գրապալատը միակ տեղն է, որտեղ պահպանվել են այդ տարիների` պատմության ու գրականության համար մեծ նշանակություն ունեցող նյութերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան