Թուրքիայից բերվող հագուստի բիզնեսը մենաշնորհ կդառնա՞
«Հրապարակը» գրում է, որ Թուրքիայից հագուստ ներկրող առեւտրականների իրերն անցած ամիս տեղ չեն հասել. Այն ինքնաթիռը, որ պետք է բերեր այդ իրերը, տեղ է հասել բոլորովին այլ իրերով բեռնված: 3,5 տոննա բեռը պատկանել է միայն մեկ անձի եւ փաթեթավորված է եղել կանաչ գույնի կպչուն ժապավենով: Առեւտրականները կարծում են, որ ինչ-որ մեկն ուզում է այս բիզնեսը մենաշնորհի կարգով նվաճել: Ինչ վերաբերում է մեկ կիլոգրամ բեռի դիմաց գանձվող գումարին, ապա ասում են, որ այն առաջիկայում նորից թանկանալու է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում