32 գայլ է սպանվել
«Մինչ օրս հանձնաժողովին սահմանված կարգով հանձնվել է 32 գայլի մորթի, որոնց վճարումները կիրականացվի օրենքով սահմանված կարգով»,-այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ բնապահպանության նախարարությունը նաև տեղեկացնում է, որ ավարտվել է 2010-11թթ որսաշրջանը և այն որսորդները, որոնք ցանկություն կունենան որսաշրջանից դուրս գայլի որս իրականացնել պետք է ստանան հանձնաժողովի կողմից տրված անվանական թույլտվութուն, որտեղ նշվում է որսի իրականացման տարածքը, ժամկետը և ձևը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2011թ փետրվարի 10, N123-Ն որոշման համաձայն, նախարար Ա. Հարությունյանի հրամանով ստեղծվել է «Գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման» հանձնաժողով:
Հանձնաժողովի գործունեության նպատակն է գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման, գայլերի որսն իրականացնող անձանց գրանցման (որսորդական վկայականի և սահմանված կարգով տրված զենք պահելու և կրելու թույլտվության առկայության դեպքում) և նրանց կողմից որսված գայլերի մորթիների դիմաց սահմանված կարգով ընդունման գործընթացի ապահովումն է: