Youtube-ն ընդլայնում է աշխատակիցների քանակը 30 տոկոսով
YouTube տեսահոսթինգի վարչակազմը 2011 թ-ին 30 տոկոսով ավելացնելու է աշխատակիցների քանակը:
Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, ընկերությունը մտադիր է աշխատանքի ընդունել 200 նոր աշխատակիցների` այդ թվում վաճառքի մենեջերներ, ինժեներ և այլն: Դա կլինի ընկերության պատմության ընթացքում աշխատակիցների ամենամեծ համալրումը, գրում է գործակալությունը:
Ներկայումս ընկերությունում աշխատում է 650 մարդ: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայում, սակայն ընկերությունը գրասենյակներ ունի Սանկտ Պետերբուրգում, Միլանում, Տոկիյում ու Ցյուրիխում:
Alexa ընկերության տվյալներով, 2010 թ-ին YouTube-ի կայքէջը այցելուների քանակով երրորդ տեղն է զբաղեցրել համացանցում, այդ ցուցանիշով զիջելով միայն Facebook սոցիալական ցանցին ու Google-ի գլխավոր էջին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է