Վաղը Հայաստանում կանցկացվի «Գիրք-2011» առաջին ինտերնետային մարաթոնը
Մարտի 13-ին Հայաստանում տեղի կունենա գրքին նվիրված «Գիրք-2011» առաջին ինտերնետային մարաթոնը, որը կտևի 24 ժամ: Այն կանցկացվի սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի և տարբեր կայքերի միջոցով։
Ինչպես տեղեկանում ենք մարաթոնի կազմակերպչական խմբի տարածած հաղորդագրությունից, մարաթոնի ընթացքում սոցիալական ցաների և էլեկտրոնային փոստի օգնությամբ բազմաթիվ կամավորներ կարող են տպագիր գրականություն հանգանակել հանրապետության հեռավոր շրջանների դպրոցների և գրադարանների համար, որոնք վերջին 20-25 տարվա ընթացքում ոչ միայն չեն համալրվել նոր գրականությամբ, այլև` էական կորուստներ են ունեցել:
Նշենք, որ մարտի 13-ին մայրաքաղաքի տարբեր հատվածներում կգործեն նաև «հավաքագրման կետեր», որտեղ ցանկացողները կարող են հանձնել համապատասխան գիրք-գրականությունը: Բացի այդ, կան բազմաթիվ կամավորներ, ովքեր պատրաստ են շրջել տնետուն և վերցնել գրքերը: Համաձայն հաղորդագրության, բոլոր նվիրված գրքերի վրա գրվելու են նվիրողների անուն-ազգանունները:
Ի դեպ, մարաթոնի անցկացման օրը պատահական չէ. մարտի 13-ը հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննյան օրն է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին