Голос Армении. «Ներմուծվող ժողովրդավարությունը պետությունը քանդելու միջոց է»
Անդրադառնալով համացանցի սոցիալական կայքերի միջոցով հեղափոխությունների իրականացման թեմային` Голос Армении թերթը գրում է, որ համացանցն, իհարկե, իր որոշակի դերն ունի, քանի որ ի տարբերություն հեռուստատեսության` չի կարող վերահսկվել կամ փակվել, սակայն Facebook-ի և Twitter-ի դերը Եգիպտոսի ու Թունիսի հեղափոխություններում փոքր-ինչ ուռճացված է: Միևնույն ժամանակ հոդվածագիրը նշում է, որ պատահական չէ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այն հայտարարությունը, թե ինտերնետը շատ կարևոր դեր ունի ժողովրդավարության կայացման հարցում և 2011թ-ին ԱՄՆ-ը պատրաստվում է իր բյուջեից 20 մլն դոլար հատկացնել համացանցի ակտիվիստներին օժանդակելու համար:
Թերթը նկատում է, որ ՌԴ-ն ի հակադրություն ստեղծել է իր սեփական սոցիալական կայքերը` odnoklassniki.ru և vkontakte.ru, որոնք շատ ավելի տարածված են ռուս երիտասարդության շրջանում և, կարծես թե, կոտրում են Facebook-ի և Twitter-ի միջոցով արտերկրից եկող հեղափոխական սադրանքները:
Շարունակելով թեման 2-րդ էջի «Глобальный зондаж» հոդվածում` թերթը նկատում է, որ բացի սոցիալական կայքերից, ակտիվացել են նաև աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանությունները: Տարվա սկզբին որոշ տեղեկատվական գործակալություններ տեղեկատվություն ներթափանցեց այն մասին, որ ԱՄՆ դեսպանություններին հրահանգ է տրված ակտիվորեն խառնվել այն երկրների ներքին քաղաքականությանը, ուր նրանք կատարում են իրենց դեսպանական առաքելությունը: Նման երկրների շարքում հայտնվեցին Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքիան, Ուկրաինան, ինչպես նաև` Հայաստանը (թերթը հիշեցնում է դեսպան Մարի Յովանովիչի տխրահռչակ ելույթը): Հոդվածագիրը նշում է, որ արհեստական կերպով ժողովրդավարության ներմուծումն այլ երկրներից պետությունները ներսից քանդելու և ապակայունացնելու մեթոդ է, որը մշակել է ամերիկացի քաղաքագետ Ալեն Դալեսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում