Голос Армении. «Մինսկի խմբի հայտարարությունը հերթական ձևականությու՞նն է»
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում խախտումների հետաքննության անհրաժեշտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը` Голос Армении թերթը կարծիք է հայտնում, որ այդ հայտարարությունը նույնպես ձևական բնույթ է կրում: Երկու տարի առաջ Հորադիզ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը խախտեց հրադադարը հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի մոնիթորինգային աշխատանքի ժամանակ, սակայն հրաձգության ականատեսը և անգամ թիրախը դարձած ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկն այդպես էլ օբյեկտիվ գնահատական չտվեց և չնշեց հրադադարի խախտման իրական հասցեատիրոջը:
Այս ամենը հաշվի առնելով` հոդվածագիրը կասկածի տակ է դնում այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչեցված միջադեպերի հետաքննությունը ձևական չի լինի: Թերթը նաև նշում է, որ ՀՀ արտգործնախարարությունը, ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, շատ տեղին հիշեցրել է վերջիններիս, որ ադրբեջանական կողմը դեռևս շփման գծից չի հեռացրել իր դիպուկահարներին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում