«Հեղափոխություններ իրականացնելու համար գերագնահատել ինտերնետային սոցիալական ցանցերը պետք չէ»
«Ինտերնետային սոցիալական ցանցերը ռեալ սոցիալական ցանցերի կրկնօրինակն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:
Նրա խոսով, այսօր շատերը սոցիալական ցանցեր ասելիս հասկանում են միայն ինտերնետային սոցիալական ցաները, սակայն սոցիալական ցանցը մարդկանց փոխկապվածությունն է, իսկ մարդիկ միշտ կապված են եղել անկախ տեղեկատվական տեխնոլոգիանների զարգացումից:
«Ուղղակի այսօր իրար հետ փոխկապակցված մարդիկ շփվում են նաև ինտերնետային սոցիալական ցանցերի միջոցով»,-ասաց նա և հավելեց, որ այն տարածված տեսակետը, թե սոցիալական ցանցերը որևէ հարցում կարող են հեղաշրջում կատարել, միանշանակ չէ:
Բանախոսի խոսքով, եթե մարդիկ պատրաստ են հեղաշրջելու իրենց պետության իշխանությունների քաղաքական կարգը, ապա անկախ տեղեկատվական միջոցներից, դա կանեն:
«Հեղափոխություններ իրականացնելու համար գերագնահատել ինտերնետ սոցիալական ցանցերը պետք չէ, ուղղակի սոցիալական ցանցերը հեղափոխություններ իրականացնելու համար լրացուցիչ միջոց են»,- հավելեց նա:
Ըստ նրա, ինտերնետ սոցիալական ցանցերը և բջջային հեռախոսները միանշանակ չէ, որ նպաստում են հեղափոխություններին: «Հեղափոխությունների առաջացման պատճառը դժգոհ զանգվածն է և կարևոր չէ, թե ինչպես են նրանք հավաքագրվում»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է