«Խելամիտ իշխանությունները սոց. ցանցերը երբեք չեն փակի»
«Հայաստանում «Facebook» սոցիալական ցանցում հայերը շատ լուրջ և կարևոր հարցեր են բարձրացնում և քննակում: Օրինակ, հայերը «Facebook»ում կոչ են անում Թուրքիային ու աշխարհին ճանաչել Հայոց Ցեղապսանությունը»,- այսօրվա ասուլիսում ասաց Երևանի պետական համալսարանի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը` հավելելով, որ նման կոչեր անող խմբերն ունեն մի քանի տասնյակ հազար անդամներ, որոնց թիվն ապրիլի 24-ի նախօրեին էապես կաճի:
Ըստ նրա, նման խմբերում ձայների հավաքագրումը շատ կարևոր է դեմոկրատական աշխարհում:
«Եթե մարդիկ կոչ են անում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, եթե նմանատիպ խմբերում հազարավոր մարդիկ են հավաքում աշխարհի տարբեր կետերից, ապա Թուրքիան դրա անմիջական ազդեցությունն է կրում իր վրա: Սոցիալական ցանցերում քննարկվող հարցերը շատ կարևոր հենք են նաև որոշումների կայացման համար»,-ասաց նա:
«Որքան ակտիվ լինեն հասարակության ներկայացուցիչները ինտերնետային սոցիալական ցանցերում, այնքան ավելի ուժեղ կարող են ներազդել իրենց պետությունում տեղի ունեցող գործընթացների վրա: Թուրքիայում և Ադրբեջանում իշխանությունների վրա ներազդելն անհրաժեշտ է, քանի որ թուրք իշխանությունների բռնած ուղղին և հասարակական կարծիքը միշտ չէ, որ համընկնում են: Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը Թուրքիայի հասարակական մակարդակում փոփոխվող երևույթ է դառնում, և այդ փոփոխությունները մենք կարող ենք տեսնել համացանցում, որը շատ դրական երևույթ է»,- նշեց Արթուր Աթանեսյանը:
Ա. Աթանեսյանի խոսքով, ինտերնետ սոցիալական ցանցի առավելությունն այն է, որ այն չունի աշխարհագրական սահմանափակում:
«Ինտերնետային սոցիալական ցանցերը խելամիտ իշխանությունները երբեք չեն փակի: Ինշխանությունները չպետք է փակեն որևէ սոցիալական ցանց, այլ պետք է ակտիվորեն խրախուսի օգտվել դրանցից, որպեսզի տեղեկանան մարդկանց հուզող հարցերից, բողոքներից և խնդիրներից»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է