Իվ Լարոկի երևանյան երեկույթի 2 տոմս` Orange-ի սմարթֆոնների գնորդներին
Orange-ում կրկին երաժշտության տոն է: Տեղեկատվության համաձայն, ընկերությունը հնարավորություն է տալիս իր բաժանորդներին մասնակից դառնալ ընկերության երաժշտական ծրագրերին:
Orange-ը Ֆրանկոֆոնիայի փառատոնի շրջանակներում կազմակերպվող աշխարհահռչակ DJ Իվ Լարոկի երևանյան համերգի գլխավոր գործընկերն է: Այդ առթիվ Orange-ի ցանկացած խանութից մարտի 14-ից մինչև մարտի 17-ը ցանկացած սմարթֆոն գնած ցանկացած հաճախորդ կստանա Իվ Լարոկի խելահեղ երեկույթի 2 տոմս: Երեկույթը տեղի է ունենալու մարտի 18-ին, ժամը 23-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Նշենք, որ տոմսեր կստանան սմարթֆոնների միայն առաջին 75 գնորդները: Տոմսերը կարելի է ստանալ Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող Orange-ի գլխավոր խանութից մինչև մարտի 18-ի երեկոյան ժամը 8-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները